«Շառլ Ազնավուր-100» խորագիրը կրող ասմունքի մրցույթ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում բուհ-դպրոց կապի շրջանակներում անցկացվեց ասմունքի մրցույթ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին: Մրցույթի նպատակն էր բացահայտել օժտված դպրոցականներին, խթանել նրանց հետաքրքրությունները գրականության և ընթերցանության նկատմամբ: Ժյուրիի կազմում էին հանձնաժողովի նախագահ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գայանե Պապյանը, անդամներ՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ  բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը և նույն ամբիոնի դասախոս՝  բ.գ.թ., Էլֆիք Զոհրաբյանը:

 Ասմունքի մրցույթին մասնակցեցին մարզի 34  դպրոցների թվով 65 աշակերտներ։ Աշակերտները իրենց ելույթները համեմեցին նաև Շառլ Ազնավուրի երաժշտական ստեղծագործություններով։

Մրցույթի ավարտին ընտրվեցին լավագույն ասմունքողները:  Խմբային ելույթի համար  հատուկ մրցանակի արժանացան Թանթուշյան Լուսինեն և Տիտանյան Սուսաննան՝ Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցից, Գրիգորյան Աննան՝ Լեռնապատի միջնակարգ դպրոցից, Մարտիրոսյան Սամուելը և Մարգարյան Մերին՝ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցից։

Շնորհակալագրերի արժանացան. Խառատյան Վաչեն՝ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցից , Բեգջանյան Էլենը ՝ Նեղոցի հիմնական դպրոցից, Ապրեսյան Արաքսյան՝ Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցից, Մկրտչյան Գոռը՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցից, Վարդանյան Միլենան՝ Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանից, Մարգարյան Եվան և  Սարգսյան Մերին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցից, Ասլանյան Սուսաննան՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցից, Օհանյան Սաթենիկը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից, Խաչատրյան Նոնան Դսեղի միջնակարգ դպրոցից, Կոստանդյան Էլենը՝ Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցից , Մկրտչյան Աննան՝ Սվերդլովի միջնակարգ դպրոցից։

Սոսինյան Էմման՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից, Պետրոսյան Տարոնը՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցից և Հարությունյան Մարիետան՝ Կուրթանի միջնակարգ դպրոցից զբաղեցրին երրորդ հորիզոնականը:

Մրցույթում երկրորդ տեղը գրավեցին  Խաչատրյան Թամարան՝ Կաթնաջուրի միջնակարգ դպրոցից  և  Սիմոնյան Խորենը՝ Աքորու միջնակարգ դպրոցից։

Մրցույթի հաղթող դարձավ Հայրապետյան Աշոտը՝ Ստեփանավանի ավագ դպրոցից։ Նա հանդես էր եկել «Ազնավուրը Ազնավուրի մասին» ստեղծագործության մի հատվածով:

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը  շնորհավորում է մրցույթին լավագույնս ներկայացած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաղթանակներ:

Մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Previous Article
Next Article