Շարժունության հնարավորություն Մարիբորի համալսարանում, Սլովենիա

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ Մարիբորի համալսարանում 2025-26 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսումնառությունն անցկացնելու համար։

Մրցույթին կարող են դիմել Վանաձորի պետական համալսարանում երկրորդ և երրորդ կուրսում սովորող ուսանողները։

Վանաձորի պետական համալսարանում կազմակերպվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

● Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր)- ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85, համարվում է մրցութային ցուցանիշ

● Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ – ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 մակարդակ,

TOEFL կամ IELTS միջազգային վկայականներ՝ համապատասխանաբար  B1 մակարդակ,

Միջազգային հավատարմագրված կազմակերպությունների կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող՝ պետության լիազոր մարմնի կողմից հաստատված և վավերացված փաստաթուղթ․ չի համարվում մրցութային ցուցանիշ

● Մոտիվացիոն նամակ․  համարվում է մրցութային ցուցանիշ

● Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ

Հանձնաժողովը բոլոր դիմորդների համար կազմակերպում է հարցազրույց, որը անց է կացվում հայերենով։

Մոտիվացիոն նամակի շարադրման և գնահատման չափորոշիչները ներկայացված են «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության» կանոնակարգի Հավելված 3-ում։ https://new.vsu.am/karg/2025/sharjunutyun.pdf

Մինչև մրցույթին դիմելը խորհորդ է տրվում ծանոթանալ  Մարիբորի համալսարանում անգլերենով դասավանդվող   առարկաներին։ https://www.erasmusplus.um.si/international-students/application/course-catalogue/

Հայտադիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՎՊՀ-ի վարչական մասնաշենք՝ ընդհանուր բաժին սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։

Previous Article
Next Article