Շարժունության հնարավորություն Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայիանվան համալսարանում (Ռումինիա)
Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում Յաշի Ա․ Կուզայի անվան համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության մրցույթ (դասավանդում, 1 տեղ)։
Շարժունությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակին՝ փետրվարի 16-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։
ՎՊՀ-ի կողմից կազմակերպվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- TOEFL/IELTS միջազգային վկայականներ, ըստ հյուրընկալող բուհի պահանջի համապատասխանաբար B2 մակարդակ, կամ միջազգային հավատարմագրված կազմակերպութունների կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող՝ պետության լիազոր մարմնի կողմից հաստատված և վավերացված փաստաթուղթ, չի համարվում մրցութային ցուցանիշ
- Մոտիվացիոն նամակ, համարվում է մրցութային ցուցանիշ
- Դասավանդման պլան (երաշխավորված ամբիոնի նիստում)
- Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ
Անգլերեն լեզվի բազային բարձրագույն կրթություն ունեցող հայտ ներկայացրած դիմորդները (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ովքեր վերջին 3 տարում մասնագիտական դասընթացներ են վարում համապատասխան կրթական ծրագրում) ազատվում են օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց։
Ընտրող հանձնաժողովը գնահատում է հետևյալ մրցութային ցուցանիշները․
- Մոտիվացիոն նամակ- 100 միավոր (գնահատման և շարադրման չափորոշիչները ներկայացված են «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգ»-ի Հավելված 3-ում)։
- Հարցազրույց – 100 միավոր
Մրցույթին մասնակցելու անցողիկ շեմը գումարային 140 միավորն է հնարավոր 200-ից։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցույան բաժին։
