Շարժունության հնարավորություն ՎՊՀ ուսանողների և դասավանդող/վարչական աշխատակիցների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ ՎՊՀ-ի ուսանողներին և  վարչական/ դասավանդող աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու MIND ICM25 (Move for INclusion and Digitalisation) նախագծին, որը համակարգվում է Պորտուի համալսարանի կողմից։ https://mindicm25.up.pt/

Նախագիծը նախատեսում է շարժունություն ուսանողների և աշխատակիցների համար (ներգնա և արտագնա), ինչը կնպաստի՝

✔ փոխադարձ ճանաչողության խորացմանը
✔ բուհերի միջև համագործակցության ամրապնդմանը 
✔ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը
✔ նոր միջազգային գործընկերությունների ստեղծմանը

Ուսանողների համար շարժունության ծրագրի տևողությունը կլինի 150 օր (5 ամիս), իսկ աշխատակիցների համար՝ 5 աշխատանքային օր, նաև հավելյալ 2 օր՝ ճամփորդելու համար։ 

Նախագծին դիմելու և պահանջներին մանրամասն ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով․ https://mindicm25.up.pt/apply 

Կարևոր է. Erasmus+ Programme-ի շրջանակում իրականացվող MIND ICM25 նախագծին մասնակցելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն գործընկեր համալսարանների կողմից սահմանված պարտադիր լեզվական պահանջներին, որը հասանելի է դասընթացների ցանկում․ https://mindicm25.up.pt/courses

Նախագծին վերաբերող այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am

Previous Article
Next Article