Սեմինար՝ «Ինչպես գրել մրցունակ ռեզյումե և ինչպես անցնել աշխատանքային հարցազրույց» թեմայով
Նոյեմբերի 18-ին Վանաձորի պետական համլսարանի Smart Caffe–ում տեղի ունեցավ սեմինար՝ «Ինչպես գրել մրցունակ ռեզյումե և ինչպես անցնել աշխատանքային հարցազրույց» թեմայով։
Այն նախատեսված էր հումանիտար, բնական և հասարակական գիտությունների ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների համար՝ նպատակ ունենալով աջակցել ուսանողներին աշխատաշուկայի մուտքի նախապատրաստման գործընթացում։
Սեմինարը վարեց մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող Անուշ Սիմիկյանը։ Նա ուսանողներին ներկայացրեց ժամանակակից պահանջներին համապատասխան ռեզյումե կազմելու հիմնական սկզբունքները, արդյունավետ ինքնաներկայացման և աշխատանքային հարցազրույցին պատրաստվելու հմտությունները։
Միջոցառման ընթացքում ուսանողները հարցեր ուղղեցին մասնագետին և ստացան գործնական խորհուրդներ։



