Սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում ապրիլի 28-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը: Թեման՝ «Ինչպես կազմել մրցունակ ծրագրի առաջարկ»:
Սեմինարը վարեց «Օրրան» ԲՀԿ-ի սոցաշխատող Լիլիթ Սինդոյանը: Սեմինարների շարքը նախաձեռնել է համալսարանի Որակի ապահովման կենտրոնը: Հանդիպումը նախատեսված էր «Ներգրավված քաղաքացի» լրացական դասընթացի մասնակիցների համար: Նրանց խոսքով՝ հանդիպումն ինֆորմատիվ էր, որի ընթացքում ստացան բազմաթիվ հետաքրքրող հարցերի պատասխաններ: