Վանաձորի պետական համալսարանի ուսանողները՝ սամբո մարզաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
Հոկտեմբերի 14-16-ը Երևանում կայացավ սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնություն, որին մասնակցում էին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Մանուկյանը և հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանը:
Վանաձորցի երկու մարզիկներն էլ սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունից վերադարձել են հաղթանակով: Գևորգ Մանուկյանը՝ 64 կգ քաշային կարգում, Գոռ Հարությունյանը՝ 88 կգ քաշային կարգում, նվաճել են բրոնզե մեդալ՝ գրավելով պատվո հարթակի երրորդ հորիզոնականը:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է ուսանող-մարզիկներին և մաղթում ավելի մեծ նվաճումներ՝ մարզական կյանքում: