Մալագայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս Ռուբեն Գոնզալեզի այցը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Նոյեմբերի 11-15-ը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հյուրընկալվել էր Մալագայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս Ռուբեն Գոնզալեզը։
Հյուրը հանդիպումներ ունեցավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի պետ Արմենուհի Հարությունյանի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին աշխատանքային այցի մանրամասներն ու հետագա համագործակցության մեխանիզմները:
Ռ. Գոնզալեզը այցի ընթացքում ծանոթացավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գրադարանին, մեդիա լաբի և SMART CAFFE-ի աշխատանքներին:
Ռ. Գոնզալեզը օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Քրիստինա Ղազարյանի հետ անցկացրեց իսպաներենի համատեղ դասախոսություններ օտար լեզու և գրականություն մասնագիտության ուսանողների համար։
Նոյեմբերի 13-ին SMART CAFFE-ում Ռուբեն Գոնզալեզը հանդիպում ունեցավ նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, ներկայացվեց Chat GPT-ի կիրառումը ուսումնառության գործընթացում:
Ռուբեն Գոնզալեզը բուհից հեռացավ դրական տպավորություններով և համագործակցության նոր հեռանկարներով: