Տեղի ունեցավ հանդիպում Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցների և ReGo Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչների միջև
Ապրիլի 11-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում հյուրընկալվեցին ReGo Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին ներկայացնել ապահովագրական շուկայում արդեն 15 տարվա փորձառություն ունեցող ReGo Insurance ընկերության կողմից մատուցվող բժշկական ապահովագրության փաթեթը:
Ընկերության ներկայացուցիչները սահիկաշարի միջոցով ներկայացրին ReGo Insurance-ի գործունեությունը, մատնանշեցին այն բժշկական ծառայությունների ցանկը, որոնք հոգում է ապահովագրական ընկերությունը, դիմելու կարգը, գործընկեր բժշկական հաստատություններին՝ ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում, կիսվեցին կոնտակտային տվյալներով՝ շահառուներրի հետ անմիջական շփումն ապահովելու նպատակով:
Հանդիպումը եզրափակվեց հարցուպատասխանի փուլով: