Ռեկտոր
Հարգելի՛ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողներ և գործընկերներ
Մեծ պատիվ և պատասխանատվություն է ստանձնել ռեկտորի պաշտոնը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում և առաջին անգամ հրապարակավ ողջունում եմ Ձեզ մի հաստատությունում, որտեղ ինքս ուսանել եմ և սկսել աշխատանքային ու գիտական գործունեությունս։ Այսօր մենք կանգնած ենք զարգացման նոր հեռանկարների առջև, և ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք վերահաստատել մեր համալսարանի հեղինակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։Մենք նպատակաուղղված ենք ստեղծելու գիտակրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները և գիտնականներն իրենց ներդրումը կունենան պետության զարգացման գործում։
Մեր առաքելությունն է բարելավել կրթության որակը, խթանել գիտահետազոտական գործունեությունը և շարունակաբար նպաստել համալսարանի առաջընթացին՝ զարգացնելով նոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ համահունչ կրթական բարեփոխումների օրակարգին։
Առաջիկա տարիները կլինեն պատասխանատու, ենթադրվում են նոր մարտահրավերներ, սակայն միասնական ջանքերով անպայմանորեն կհասնենք նշանակալի արդյունքի։
Միջազգային ճանաչման ուղղությամբ մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունները, ներգրավվել միջազգային ծրագրերում, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների մակարդակը և կազմակերպել համաժողովներ, դասընթացներ ու այլ գիտակրթական միջոցառումներ։ Այս ամենը կնպաստի միջազգային հարթակներում մեր համալսարանի հեղինակության և դերակատարության աճին։
Հարգելի՛ գործընկերներ, համոզված եմ, որ միասին կարող ենք իրականություն դարձնել մեր համատեղ նպատակները և ապահովել համալսարանի շարունակական զարգացումն ու մրցունակությունը։ Հուսով եմ՝ ձեր աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը կուղեկցեն մեզ այս կարևոր ճանապարհին՝ համալսարանը դարձնելով ավելի հեղինակավոր, նորարար ու մրցունակ։
