Մեկնարկեցին ռազմամարզահայրենասիրական դասընթացները համալսարանի և քոլեջի ուսանողների համար
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռ․ Սահակյանի նախաձեռնությամբ արվեստի և սպորտի ամբիոնը կազմակերպել է ռազմամարզահայրենասիրական դասընթացներ՝ «Հրաձգություն», «Առաջին բուժօգնություն», «Ձեռնամարտ»։
Այժմ նոյեմբերի 19-ից անց են կացվում «Հրաձգության» 44-ժամյա դասընթացները, որի ընթացքում համալսարանի և քոլեջի ուսանողները կտիրապետեն հրաձգության անվտանգության կանոններին, կսովորեն կրակել օդամղիչ հրացանից կանգնած և հենված դրությունից, կծանոթանան ավտոմատի մասերին և մարտական հատկություններին։ Որպես վերջնարդյունք «Հրաձգության» դասընթացի մասնակից ուսանողները ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։
Հրաձգության դասընթացի ավարտից հետո հաջորդաբար կմեկնարկեն «Առաջին բուժօգնություն» և «Ձեռնամարտ» դասընթացները։
Դասընթացների ավարտին ուսանողները կստանան սետիֆիկատներ։



