Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները Վանաձորի պետական համալսարանում
Դեկտեմբերի 15-ին Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լաուրա Միլնը և ծրագրի պատասխանատու Մելինե Ավագյանը այցելեցին Վանաձորի պետական համալսարան։
Այցի նպատակն էր ներգրավել ուսանողներին շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում, խթանել քաղաքացիական ներգրավվածության նկատմամբ հետաքրքրվածությունը։
Բացման խոսքով ելույթ ունեցան ՌՎԻ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը։
Համալսարանի ուսանողներին ներկայացվեց ՝ «Արդար կանաչ անցում կատարելիս հանրության արդյունավետ մասնակցության օրինակելի ուղեցույցներ» թեման։
Այնուհետև դերախաղի միջոցով անցկացվեց խմբային քննարկում․ մասնակիցները ներկայացրին տարբեր շահագրգիռ խմբեր՝ բազմազան շահագրգիռ կողմերով և ճնշումներով։ Քննարկման նպատակն էր իրական աշխարհի բնապահպանական կառավարման հեռանկարները, լարվածությունը և որոշումների կայացման մարտահրավերները հասկանալը։
Դասընթացը եզրափակվեց ՌՎԻ ծրագրի պատասխանատու Մելինե Ավագյանի «Հանրային մասնակցության հիմքերը ՇՄԱԳ-ում․ ազգային և միջազգային կարգավորումներ» թեմայի ներկայացմամբ և ամփոփիչ խոսքով։






