Քիմիայի և կենսաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ Ղազարյան Արմինե Հրաչիկի՝ ք.գ.թ., դոցենտ
հեռ. (+374.322) 2-25-79 (ներքին 119)
Ղազարյան Հրաչիկ Արմենակի` ք.գ.դ., պրոֆեսոր
Վարդանյան Զարուհի Սամվելի` կ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Հասմիկ Ջումշուդի` կ.գ.թ., դոցենտ
Հովսեփյան Վարդուհի Վարդգեսի` կ.գ.թ., դոցենտ
Հարությունյան Արմենուհի Միխաիլի` կ.գ.թ., դոցենտ
Ծատուրյան Արմեն Միշայի` մ.գ.դ., դոցենտ
Լոքյան Արևիկ Բաղդասարի` գ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
Կիրակոսյան Մերի Պարգևի` կ.գ.թ., դոցենտ
Քառյան Շուշան Սամսոնի` կ.գ.թ., դոցենտ
Սահակյան Գայանե Ռոբերտի` կ.գ.թ., դոցենտ
Քոչարյան Վիլեն Ռաֆիկի` ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Թովմասյան Մարտուն Հակոբի` ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Փարսադանյան Սմբատ Մարտունի` ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Ասատրյան Նազելի Ղարիբի` կ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Բայրամյան Լիլիյա Եգորի` գ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
Խառատյան Սերյոժա Արտաշի` ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Մխիթարյան Հասմիկ Կարենի` կ.գ.թ., դոցենտ
Հովսեփյան Անժելա Խաչատուրի` դասախոս, ամբիոնի գործավար
Կենսագրություն
Քիքանյան Սարգիս Լևոնի` դասախոս
Կենսագրություն
Մելքոնյան Զարուհի Էդուարդի՝ Լաբորանտ
Կենսագրություն
Քիմիայի և կենսաբանության ամբիոնի առաքելությունը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելն է: Այդ նպատակով ամբիոնն ապահովում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման չափորոշիչների պահանջներին համապատասխան կրթություն:
Ամբիոնում աշխատում են գիտական ներուժ, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ. ամբիոնի դասախոսներից ՝ 4-ը դոկտորներ , 3 պրոֆեսորներ, 17 դոցենտներ և 10 դասախոսներ:
Ամբիոնի դասախոսները մասնակցել են տասնյակ միջազգային գիտաժողովների, շուրջ 900 հոդվածների և բազմաթիվ մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, բուհական դասագրքերի հեղինակ են:
Ամբիոնի դասախոսներ կ.գ.դ., պրոֆեսոր Զ.Վարդանյանը և կ.գ.թ., դոցենտ Ա.Գևորգյանը 2019-2020թթ. ԲՀՀՀ –ի աջակցությամբ իրականացրել են Բակալավրի կրթական ծրագրով «051101.01.6-կենսաբանություն» մասնագիտության ինքնագնահատում դրամաշնորհային նախագիծը (դրամաշնորհ no 20064): Նախագծի իրականացման արդյունքում աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է ինքնագնահատման վրա հիմնված զեկույց, կատարվել է բենչմարքինգ և մշակվել է բարելավմանն ուղղված գործողությունների պլան:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է միջազգային և հանրապետական գիտաժողովներին, գիտական դրամաշնորհների մրցույթներին, մասնավոորապես. 2021թ. ամբիոնում կ.գ.դ., պրոֆեսոր Զ.Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորված գիտական թիմը` անդամներ գ.գ.թ., դոցենտ Լ.Բայրամյան, կ.գ.թ., դոցենտ Գ.Սահակյան, կ.գ.թ., Հ.Մխիթարյան, մասնակցել է ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթին և շահել 21T‐4C142 ծածկագրով – «Թանթրվենի սև (Sambucus nigra L.) բուսատեսակի գեներատիվ օրգաններից էկոլոգիապես մաքուր բնամթերքի և բնական ներկի ստացման ﬔխանիզﬓերի առանձնահատկությունները» գիտական թեմայով նախագիծը:
Քիմիայի և կենսաբանության ամբիոնը թողարկում է բակալավրի կրթական աստիճանով՝ «Քիմիա» ,«Կենսաբանություն», «Ֆիզիկա» մասնագիտությունները:
Մագիստրոսի կրթական աստիճանով՝
«Կենսաբանություն», «Դեղագործական քիմիա», «Քիմիա» մասնագիտությունները :
Ասպիրանտական կրթական աստիճանով՝
Բ — 00.04 «Ֆիզիկական քիմիա» և Գ.00.05 –«Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա» մասնագիտությունները:
Ամբիոնի շրջանավարտների հիմնական մասն աշխատում է հանրապետության գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, միջնակարգ և ավագ դպրոցներում և նախարարություններում:
Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին:
Ամբիոնում գործում է Ֆիզիկա, Քիմիա, Դեղագործական քիմիա Կենսաբանություն մասնագիտությունների ուղղվածությամբ լաբորատորիաներ:
Ամբիոնը ամեն տարի կազմակերպում է մարզային օլիմպիադա Քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից, որին ակտիվորեն մասնակցում են քաղաքի և մարզի տարբեր դպրոցների աշակերտներ:
Ամբիոնը համագործակցում է համալսարանի այլ ստորաբաժանումների հետ, մասնակցում է «Բուհ -դպրոց » կապերի շրջանակներում կազմակերպվող «Բաց դռների օր», «Առարկայական օլիմպիադաների», «Առարկայական անճվար դասընթացների», «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումներին ։
Բավականին ընդգրկուն է ամբիոնի աշխատակիցների գիտական հետաքրքրությունների շրջանակը: Ամբիոնում գիտական աշխատանքները ներկայումս տարվում են հետևյալ հիմնական ուղղություններով.
Երկարաժամկետ ուղղություններ
- Լոռու տարածաշրջանում տարածված դեղաբույսերում կենսաբանորեն ակտիվ նյութերի և դեղաբանական որոշ հատկությունների ուսումնասիրում
- Դեղանյութերի կառուցվածքի և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրում սպեկտրաֆոտոմետրական , ֆոտոկալորիմետրական և այլ մեթոդների կիրառմամբ
- Սննդամթերքի աղտոտումը սնկերով և միկոօրգանիզմներով
- Լոռու մարզի բնապահպանական խնդիրների բացահայտում և լուծման օպտիմալ ուղիների որոնում
- Բարձրագույն նյարդային գործունեության նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությունը տարբեր տարիքային խմբերում:
- Աշակերտների և ուսանողների առողջ ապրելակերպը որպես ֆիզիկական և հոգեկան առողջության հիմք
- Լոռու մարզի էնտոմոֆաունայի ուսումնասիրություն
Կարճաժամկետ ուղղություններ
- Կանաչապատման բնագավառում կիրառվող բույսերի տեսակային կազմի ուսումնասիրություն կլիմայի փոփոխության հետ կապված:
- Թանթրվենի սև Sambucus nigra L. բուսատեսակի կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրում,
- Կարոտինոիդների պարունակության որոշումը բույսերում
- Բարձր էներգիաների քիմիա
- Քվանտային ռադիոֆիզիկայի տեսական և փորձարարական մեթոդները անցումային մետաղների կոմպլեքսների հետազոտություններում:
- Կենսաբանորեն ակտիվ կոմպլեքս միացությունների սինթեզ և հետազոտություն
Ամբիոնում մասնագիտացվող ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները համապատասխանում են գիտահետազոտական աշխատանքների բնույթին:
Ամբիոնի դասախոսները արժանացել են մի շարք մրցանակների:
Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնը ձևավորվել է 2020թ.–ի հուլիսին բուհում գործող քիմիայի, կենսաբանության ամբիոնների և Ֆիզիկա մասնագիտության միավորման արդյունքում:
Քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչը ք.գ.թ., դոցենտ Արմինե Հրաչիկի Ղազարյանն է, ամբիոնի ավագ մեթոդիստը՝ կ.գ.թ., Ս.Զալինյանը, գործավարը՝ Ա.Հովսեփյանը:
1969թ.–ին Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման օրվանից ստեղծվել է Կենսաբանության և քիմիայի ամբիոնը, որը ղեկավարել է կ.գ.դ, պրոֆեսոր Պ.Կ.Սվաճյանը:
1972թ.- ին կենսաբանության և քիմիայի ամբիոնից առանձնացել է քիմիայի ամբիոնը: Տարբեր տարիների քիմիայի ամբիոնը ղեկավարել են՝
1972-1978թթ. / ք.գ.թ., դոցենտ / Ալբերտ Ազատի Սահակյանը
1978-1983թթ. /ք.գ.թ., դոցենտ / Ալեքսանդր Երվանդի Կարգանյանը
1983-2020թթ./ ք.գ.դ., պրոֆեսոր / Հրաչիկ Արմենակի Ղազարյանը
Քիմիայի ամբիոնի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել ք.գ.դ., պրոֆեսոր, միջազգային ակադեմիական միության ակադեմիկոս, անվանի քիմիկոս Հ.Ա.Ղազարյանը ում գիտական աշխատանքներից 21-ը ունեն հեղինակային իրավունք, դոցենտներ՝ Ա.Կարգանյանը, Ա.Սահակյանը, Ս.Մկրտչյանը, Հ.Խանզադյանը, լաբորատորիայի վարիչ՝ Է.Սարգսյանը :
1973թ.-ին ստեղծվել է Բուսաբանության ամբիոնը, որը 1992թ.-ին վերանվանվել է Բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի:
Ամբիոնի ձևավորման օրվանից «Բուսաբանության և աշխարհագրության» ամբիոնի վարիչներ, ըստ տարիների, աշխատել են.
1973 — 1974թթ. կ.գ.թ., դոցենտ Կ.Հ. Կարապետյանը
1974 — 1980թթ. կ.գ.թ., դոցենտ Ռ.Հ. Եդոյանը
1980 – 1990թթ., կ.գ.դ., պրոֆեսոր Ս.Վ. Ապրիկյանը
1990 – 2003թթ.- գ.գ.դ., պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ.Հ. Եդոյան
2003 – 2006թթ. կ.գ.դ., պրոֆեսոր Զ.Ս. Վարդանյան
2006 – 2014թթ. գ.գ.դ., պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ.Հ. Եդոյան
Տարբեր տարիների ամբիոնում դասավանդել են Հ.Բատիկյանը, Ն.Գաբրիելյանը, Վ.Աղաբաբյանը, Ե.Բայրամյանը, Է.Օհանյանը, Վ.Մխիթարյանը, Հ. Հախինյանը, Կ.Հյուսյանը, Կ.Գևորգյանը, Օ.Մադաթյանը, Ռ. Աթաբեկյանը և այլն:
1975թ. –ին կազմավորվել է Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը, որը առանձնացել է 1969թ –ից ինստիտուտում գործող Կենսաբանության և քիմիայի ամբիոնից : 2004թ. –ին վերանվանվել է Կենդանաբանության և ֆիզիոլոգիայի ամբիոնի:
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են՝
1975 – 1991թթ. կ.գ.դ., պրոֆեսոր Ն.Գ. Միքայելյանը,
1992 – 2000թթ. կ.գ.թ., դոցենտ Դ.Ա. Լոքյանը,
2001 – 2012թթ.կ.գ.թ., դոցենտ Հ.Ջ. Գրիգորյանը,
2012-2014թթ. – կ.գ.թ., դոցենտ Ա.Մ. Հարությունյանը:
Երկար տարիների ընթացքում ամբիոնում դասավանդել են Վ.Միրզոյանը, Ս.Թովմասյանը, Ջ.Գրիգորյանը, Լ.Ավագյանը, Ռ.Ավագյանը, Լ.Զալինյանը, Վ.Մադոյանը, Ս.Մկրտչյանը և այլն:
2014թ.–ին կազմավորվել է Կենսաբանության ամբիոնը՝ Բուսաբանության և աշխարհագրության և Կենդանաբանության ֆիզիոլոգիայի և բժշկագիտության հիմունքների ամբիոնների վերամիավորման արդյունքում:
Այդ տարիներին ամբիոնը ղեկավարել են՝
2014 – 2019թթ. գ.գ.դ., պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ.Հ. Եդոյանը
2019-2020թթ. կ.գ.թ., դոցենտ Մ.Պ. Կիրակոսյանը:
Ֆիզիկայի ամբիոնը կազմավորվել է 1969թ -ին.:
Ամբիոնը կազմավորվել է նրա առաջին վարիչի՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Էդուարդ Շահնազարյանի ղեկավարությամբ, որը ամբիոնի վարիչ է եղել մինչև 1980թ.:
Տարբեր տարիների ֆիզիկայի ամբիոնը ղեկավարել են՝
1982-88թթ.,- ֆ.մ.գ. թ., Արմեն Կարապետյանը
1988-2010թթ. -ֆ.մ.գ.թ.,դոցենտ Վիլյամ Սարգսյանը.:
2010 – 2019թթ.-ֆ.մ.գ.թ.,դոցենտ Սմբատ Փարսադանյանը: