Վանաձորի պետական համալսարանում այսուհետ կգործի «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը

Վանաձորի պետական համալսարանում այսուհետ կգործի «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը

Դեկտեմբերի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությոան հետ համատեղ մեկնարկեց «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը. կողմերի միջև կնքվեց համատեղ գործունեության պայմանագիր:

Լսարանի բացմանը ելույթ ունեցան «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը, համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը: Միջոցառմանը ներկա էին մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բուհի անձնակազմն ու ուսանողները։

«Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց ներգրավման համար։

«Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագծի լսարանը կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով։ Առկա է նաև գրադարան, որը ներառում է մեծ պահանջարկ վայելող մասնագիտական և հանրամատչելի գրականություն։ Թե՛ համալսարանի ուսանողները և թե՛ համայնքի երիտասարդները լսարանի ռեսուրսներից կարող են անվճար օգտվել և մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների երկուշաբթիից-շաբաթ, ժամը 14։00-ից 18։00-ի հատվածում։   

Previous Article
Next Article