PROFFORMANCE միջոցառումների շարքի մեկնարկ և հրավեր մեկնարկային վեբինարին

Հարգելի՛գործընկեր,

Tempus hանրային հիմնադրամի PROFFORMANCE թիմը (Հունգարիա, Բուդապեշտ) սիրով հայտարարում էPROFFORMANCE hամայնքի միջոցառումների շարքի մեկնարկի մասին։

Նախաձեռնության նպատակն է գործնական և կառուցվածքային աջակցություն տրամադրել բարձրագույն կրթության ոլորտի դասախոսներին, կրթական ծրագրերի ղեկավարներին և ոլորտի այլ մասնագետներին՝ դասընթացների որակի և արդիականության բարձրացման գործում։

Միջոցառումների շարքն առաջարկում է դասընթացների մշակման հստակ ուղղորդում՝ առանձնահատուկ շեշտադրելով ուսանողակենտրոն դասավանդման ամրապնդումը և եվրոպական բարձրագույն կրթության արդի առաջնահերթություններին համահունչ գործելակերպերի խթանումը։

Միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի վեբինարով, որը կկայանա 2026 թվականի մարտի 26-ին, ժամը 14:00–16:00 (Կենտրոնական եվրոպական ժամանակով), առցանց ձևաչափով։

Թիրախային մասնակցություն ապահովելու նպատակով խնդրում ենք սույն տեղեկատվությունը տարածել Ձեր հաստատության համապատասխան ակադեմիական անձնակազմ իշրջանում։

Լրացուցիչ տեղեկատվության համար՝ https://profformance.eu/en/course-upgrade-launch-webinar

Մանրամասն տեղեկատվության և գրանցման համար՝ https://tka.hu/new/19290/launch-of-the-profformance-community-event-series—registration-now-open

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ehea@tpf.hu

Հարգանքով՝ Էրազմուս+ ազգային գրասենյակ — Հայաստան թիմ

Previous Article
Next Article