Մալագայի համալսարանի դասախոս Ֆրացիսկո Մարտինի այցը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Փետրվարի 17-21-ը Վանաձորի պետական համալսարանում  հյուրընկալվել  էր Մալագայի համալսարանի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Ֆրանցիսկո Մարտինը:

Հյուրը հանդիպումներ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանի հետ, որոնց  ընթացքում քննարկվեցին աշխատանքային այցի մանրամասներն ու հետագա համագործակցության ուղիները:

Ֆ. Մարտինը այցի ընթացքում ծանոթացավ  Վանաձորի պետական համալսարանի  գրադարանի, մեդիա լաբի և  SMART CAFFE-ի աշխատանքներին:

Ֆ. Մարտինը  օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Քրիստինա Ղազարյանի հետ անցկացրեց իսպաներենի համատեղ  դասախոսություններ՝ օտար լեզու և գրականություն մասնագիտության ուսանողների  համար։

SMART CAFFE-ում Ֆրանցիսկո Մարտինը անցկացրեց դասախոսություններ համալսարանի՝  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար՝ «Արհեստական բանականությունը որպես 21-րդ դարի մարտահրավեր:», «Արհեստական բանականությունը ակադեմիական միջավայրում» թեմաներով:  

Ֆ. Մարտինը բուհից հեռացավ դրական տպավորություններով և համագործակցության նոր հեռանկարներով:

Previous Article
Next Article