Փրկարարի օրվան նվիրված միջոցառում Վանաձորի պետական համալսարանում
Սեպտեմբերի 9-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվեց փրկարարի օրվան նվիրված միջոցառում։
Հայաստանի Հանրապետությունում 1997թ․ սեպտեմբերի 4-ին ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատը։ Այժմ «ԱԻ աշխատողի օրվա» փոխարեն կիրառվում է «փրկարարի օր» եզրույթը, և 2008 թ-ից սկսած՝ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։
Համալսարանի վարչատնտեսական բաժնի անվտանգության ճարտարագետ, շինարար Մարինե Սիրադեղյանը ՎՊՀ քոլեջի ուսանողներին ներկայացրեց հրդեհի և երկրաշարժի ժամանակ վարքագծային կանոնները տանը, դրսում և ուսումնական հաստատությունում գտնվելիս, ինչպես նաև 4 թեմատիկ նյութի ցուցադրմամբ անդրադարձավ փրկարարների դժվարին առօրյային, պատասխանատու ծառայությանն ու ցուցաբերած խիզախությանը։
Սա լավագույն առիթն է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու և արժևորելու փրկարարների կողմից կատարվող բարեխիղճ աշխատանքը։ Փրկարարի ծառայությունը մարդասիրական առաքելություն է՝ գիտակցված և անձնուրաց նվիրում։
Երախտապարտ ենք ձեզ և ձեր ընտանքիներին։


