Հայտարարություն
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը 2025թվականի ապրիլի 22-ից համարել թափուր։
Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեսորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի
գիտական աստիճան։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները աշխատանքային գործունեության նախորդ 10 տարում պետք է ունենան առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Համալսարանի ընդհանուր բաժին են ներկայացնում դիմում («Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի» Հավելված 1), կադրերի հաշվառման անհատական թերթիկ, ինքնակենսագրություն, գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ, տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ, ամբիոնի առաջիկա հնգամյա գործունեության ծրագիրը։
Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգը տե’ս․
https://new.vsu.am/karg/2024/kniqac/26%20Ամբիոնի%20վարիչ.pdf
Պատմության ամբիոնի վարիչի ընտրությունն անցկացվելու է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդում։
Գիտական խորհրդի նիստը տեղի կունենա 2025թվականի հունիսի 26-ին, ժամը 11։00-ին։
Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2025 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ը ներառյալ։ Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը՝ 08։45 -17։45, ընդմիջում՝ ժամը՝ 12։45-13։45։
Հասցե՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, Տիգրան Մեծի 36։