Թիվ 8 հիմնական դպրոցի «պատանի բնագետ» խմբակի այցը՝ Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիա
Մայիսի 2-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան էին այցելել Թիվ 8 հիմնական դպրոցի «պատանի բնագետ» խմբակի տասնհինգ աշակերտներ՝ Ֆիզիկայի ուսուցչուհի Ռուզաննա Մալերյանի, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Անուշ Շեկոյանի ուղեկցությամբ:
«Պատանի բնագետ» խմբակում ընդգրկված են 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներ, որոնք անմիջականորեն մասնակցեցին մի շարք դիտարժան փորձերի, ինչպիսիք են՝ էլեկտրամագնիսական ճառագայթում, էլեկտրոլիզ, էլեկտրական շղթաներ, մաթեմատիկական ճոճանակ և այլն: Փորձերը վարեցին ֆիզիկայի ամբիոնի դասախոս Հայկուհի Թաթուլյանը և նույն ամբիոնի լաբորանտ Աքսաննա Պալյանը: Աշակերտներին ցուցադրվեցին նաև էլեկտրաստատիկ մեքենան և շարժման իմպուլսի երևույթը:
Ճանաչողական այցի ընթացքում աշակերտները նաև մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն ստացան՝ հետաքրքրվեցին համալսարանում թողարկվող բնագիտական ուղղվածության մասնագիտություններով, տվեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: