Պարգևատրվեցին Պ. Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հաղթողները
Ապրիլի 23-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Պ. Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝ բարձր գնահատելով մրցույթին աշակերտների ներգրավվածության մակարդակը:
Մրցույթի մասնակից 69 աշակերտից լավագույն 14-ն արժանացան շնորհակալագրերի, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի և խորհրդանշական նվերների: Մրցանակային առաջին տեղը զբաղեցրած Նռանե Բալայանը, ով ներկայացնում էր Ստեփանավանի ավագ դպրոցը, ներկաների համար ասմունքեց Պ. Սևակի «Խենթը» ստեղծագործությունը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ արժանիոորեն նվաճել է ասմունքի մրցույթի հաղթողի տիտղոսը:
Վանաձորի պետական համալսարանը կրկին շնորհավորում է մրցույթին լավագույնս ներկայացած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաղթանակներ:
Ժյուրիի հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը ներկաներին կոչ արեց ակտիվորեն մասնակցելու առաջիկայում կայանալիք ասմունքի փառատոնին, որն այս անգամ նվիրված կլինի մեծանուն Շարլ Ազնավուրին: