Պարգևատրվեցին գնդակային հրաձգության առաջնության լավագույն հրաձիգները

Մարտի 11-ին Վանաձորի պետական համալսարանում  հանդիսավոր կերպով ամփոփվեցին մարտի 2-6-ը համալսարանի հրաձգարանում անցկացված գնդակային հրաձգության  առաջնության արդյունքները։

Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ռեկտոր Արմեն Ծատուրյանի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Ռեկտորը շնորհավորեց լավագույնս ներկայացած մասնակիցներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը ուսանողների ֆիզիկական պատրաստվածության, մրցակցային ոգու և ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում։

Մրցույթը կազմակերպվել էր համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ՝ ի դեմս գլխավոր մրցավար, արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանի և մրցումների քարտուղար, հրաձգարանի պատասխանատու Անդրանիկ սարգսյանի։

Մրցույթին մասնակցել են համալսարանի երեք ֆակուլտետների, ինչպես նաև ՎՊՀ հենակետային վարժարանի և ՎՊՀ քոլեջի ուսանողները։

Առաջնության նպատակն էր խթանել գնդակային հրաձգության զարգացումը համալսարանում, ինչպես նաև բացահայտել լավագույն հրաձիգներին, որոնք կներկայացնեն համալսարանը Երևանում կայանալիք Հանրապետական 27-րդ ուսանողական մրցաշարում։

Առաջնության արդյունքները

Թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականը գրավել է հասարակական գիտությունների ֆակուլտետի թիմը (ղեկավար՝ Սերժիկ Բարսեղյան):2-րդ հորիզոնականը գրավել է բնական գիտությունների ֆակուլտետի թիմը (ղեկավար՝ Մհեր Մկրտչյան), 3-րդ  հորիզոնականը՝ ՎՊՀ հենակետային վարժարանի թիմը (ղեկավար՝ Շահեն Շահինյան):

Անհատական պայքար

Տղաների անհատական մրցաշարում 1-ին տեղը գրավել է Արամ Հարությունյանը (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ), երկրորդ տեղը զբաղեցրել է Արթուր Հարությունյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետ), իսկ երրորդ տեղը՝ Ռոման Մայիլյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետ)։

Աղջիկների անհատական մրցաշարում առաջին տեղը գրավել է Լենա Պողոսյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետ), երկրորդ տեղը՝ Մերի Սիսակյանը (Բնական գիտությունների ֆակուլտետ), երրորդ տեղը զբաղեցրել է Լուսինե Ոսկանյանը (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ)։

Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին և մաղթում  նորանոր հաղթանակներ առաջիկա մրցաշարերում։

Previous Article
Next Article