ՎՊՀ «Բիայնա» երգչախումբը «Հայաստան» հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթող
Արդեն երկրորդ անգամ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված, անցկացվեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը:
Փառատոնին մասնակցություն ունեցան հանրապետության ութ մարզերից և մայրաքաղաք Երևանից թվով 25 երգչախմբեր՝ A, B, C կատեգորիաներում:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը պատվով հանդես եկավ փառատոնին՝ գրավելով առաջին հորիզոնականը:
Վանաձորի պետական համալսարանը սիրով շնորհավորում է «Բիայնա» երգչախմբին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: