2023Թ ՀՈՒՆԻՍԻ 22 -ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2023Թ ՀՈՒՆԻՍԻ 22 -ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1․ Վանաձորի պետական համալսարանի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի (առկա և հեռակա) մասնագիտությունների և քննությունների ցանկի հաստատում:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
2․ Հասարակական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված «Իրավագիտություն», «Կառավարում», «Սերվիս» և հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու հարցի հաստատում․
- Քննությունների և ստուգարքների կրեդիտների համապատասխանեցում ըստ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» հիմնադրամի «Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման, հաշվառման կանոնակարգի» 6.1 և 6.2 կետերի
- «Օտար լեզու» կամընտրական դասընթացի ընդգրկում «Աշխարհահայացքային և հաղորդակցական կրթամասի կամընտրական դասընթացների» շարքում՝ ըստ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ECTS հենքով կրթական ծրագրերի և մասնագիտությունների ուսումնական պլանների մշակման, հաստատման, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգի» 2․8 կետի
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
3. Գիտական խմբերի հաշվետվություն։
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
4. «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի երաշխավորման հարցը:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
5.Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Նարե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության թեմայի փոփոխության հաստատում։
Զեկ.՝ գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար՝ Ա. Հարությունյան
6․Ասպիրանտական կրթական ծրագրի օրինակելի ուսումնական պլանի քննարկում և հաստատում։
Զեկ.՝ գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների և
համագործակցության բաժնի ղեկավար՝ Ա. Հարությունյան
7․Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների քննարկում և հաստատում:
- «Ուսանողների գիտելիքների ստուգման, հաշվառման և գնահատման կանոնակարգում» փոփոխություններ քննարկում և հաստատում:
Հանձնաժողովի նախագահ՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ Լ. Կոստանդյան
- ‹‹Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատողներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու մասին›› կարգում փոփոխությունների քննարկում և հաստատում:
Հանձնաժողովի նախագահ ՄՌԿ բաժնի պետ՝ Հ. Ղարաքեշիշյան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական— գիտ.—Գիտ.խորհուրդ –22․06.2023թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան
12.06.2023թ.