ՆՈՒՀ հավաստագրման վերապատրաստման դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

   ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը  տարվա ընթացքում մանկավարժական, կամ հանրային կառավարման ոլորտի  առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  2. երկու լուսանկար (3 x 4),
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  5. անձնագիր,
  6. «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում  Վանաձորի պետական համալսարանի 

16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է`  օրական 6 ակադեմիական ժամ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 70000 դրամ է, որը ներառում է սուրճի  ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում: 

Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող  մասնագետներ:

Դիմումները Վանաձորի պետական համալսարանի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում ընդունվում են 2022 թ. հունիսի 23-ից  մինչև հուլիսի 14-ը, ամեն օր`  ժամը 9-ից մինչև 12:30 կամ 14:30-ից մինչև 17:30-ը:

Դասընթացը կմեկնարկվի հուլիսի 19-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

077-230-277, 093-852-765:

ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն

Հեռախոսահամար՝ (0322) 4-18-53

Էլեկտրոնային հասցե՝  vsureformstraining@gmail.com

Previous Article
Next Article