ՆՈՒՀ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանում դեկտեմբերի 1-ին մեկնարկեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ առկա և հեռավար ձևաչափով:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են տարբեր համայնքների նուհերի մանկավարժներ:
Դասընթացները վարում են վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող՝ ոլորտի լավագույն մասնագետները: