Վկայագրեր ստացան նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների վերապատրաստման դասընթացի մասնակիցները
Ավարտվեց ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 23-ն իրականացված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների 90 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը:
Դասընթացներն իրականացվել են դասընթացավարներ Գնել Տիգրանյանի և Տաթևիկ Մարտիրոսյանի կողմից:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն օգոստոսի 23-ին շնորհակալագրեր հանձնեց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների դասընթացն իրականացրած դասընթացավարներին, իսկ վերապատրաստման դասընթացի թվով 25 մասնակիցներ ստացան վկայագրեր:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր մասնակիցներին՝ դասընթացն ավարտելու կապակցությամբ և մաղթում հաջողություն՝ գիտելիքների ստուգման հետագա փուլում: