Նոյեմբերի 11-ին ՎՊՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ
Նոյեմբերի 11-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ։ Օրակարգային հարցը համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում առաջադրված թեկնածուների ընտրությունն էր։
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվելու համար առաջադրվել էին․ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆմ․գ․թ․, դոցենտ Հայկանուշ Մամիկոնյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․դ․ Պարգև Գևորգյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, ա․գ․թ․ Ռաֆայել Հարությունյանը, արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ, տեխ․գ․թ․ Մարտուն Վիրաբյանը և պատմության ամբիոնի դոցենտ, հենակետային վարժարանի տնօրեն, պ․գ․թ․ Սամվել Աղաջանյանը։
Նիստի սկզբում զեկուցմամբ հանդես եկավ համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը։
Ընտրական գործընթացի կազմակերպման և քվեարկության արդյունքների հաշվարկման նպատակով բաց քվեարկությամբ ընտրվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամները։
Ընտրություններն անցկացվեցին փակ գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում քվեարկության արդյունքներով ընտրվեցին Հայկանուշ Մամիկոնյանը, Պարգև Գևորգյանը և Սամվել Աղաջանյանը։
Կրկնակի քվեարկության արդյունքում ընտրվեցին Մարտուն Վիրաբյանը և Ռաֆայել Հարությունյանը։
Այսպիսով, քվեարկության արդյունքներով ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվեցին բոլոր հինգ առաջադրված թեկնածուները։




