«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերության հովանավորությամբ բացվեց լսարան

       Փետրվարի 10-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տեղի ունեցավ նոր լսարանի հանդիսավոր բացում՝ «Ռեգո Ինշուրանս» ապահովագրական ընկերության հովանավորությամբ։

Միջոցառմանը ներկա էին համալսարանի  ռեկտոր տեխն.գ.դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ  Հրայր Պապոյանը, «Ռեգո Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Բացման խոսքում ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը նշեց, որ կրթության աջակցությունը ընկերության առաջնահերթություններից է, և այս նախաձեռնությունը կնպաստի ուսանողների մասնագիտական զարգացմանը։

Համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնեց «Ռեգո Ինշուրանս» ընկերությանը համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս նախագիծը կյանքի է կոչվել Հրայր Պապոյանի ջանքերի շնորհիվ։ Ռեկտորը հավելեց, որ համալսարանը մեծ կարևորություն է տալիս գործատուների հետ համագործակցությանը՝ ստեղծելով կրթության և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հնարավորություններ։

Նոր լսարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով , որը կնպաստի ուսանողների ուսումնառության արդյունավետությանը։ Այն նախատեսված է ոչ միայն դասախոսությունների, այլև գործնական դասընթացների, քննարկումների և հետազոտական աշխատանքների համար։

Previous Article
Next Article