Վանաձորի պետական համալսարանը նոր կայք ունի
Դեկտեմբերի 6-ին, ՎՊՀ մեծ դահլիճում կայացացավ համալսարանի պաշտոնական կայքի նոր տարբերակի շնորհանդեսը:
ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը բուհի աշխատակիցներին և ուսանողներին ներկայացրեց կայքի նոր տարբերակը: Նոր կայքն առավել պարզեցված է, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Առանձնացված ենթաբաժիններում համապատասխանաբար ներկայացված են դիմորդների, ուսանողների և աշխատակիցների համար անհրաժեշտ նյութեր:
Առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև ՎՊՀ հավելված, ինչն առավել դյուրին կդարձնի դիմորդ-համալսարան, ուսանող-համալսարան հետադարձ կապը:
Նոր կայքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու համար Ռ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի նախկին աշխատակից Մարիամ Շարմազանյանին, ով նախագծել էր կայքը, և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Լիանա Սաքանյանին՝ նախագծած կայքը կատարելագործելու և ավարտական տեսքի բերելու համար: