«Ներգրավված քաղաքացի» լրացական դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
2023 թվականի մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ IFES-ի կողմից կազմակերպված և USAID-ի կողմից ֆինանսավորվող <<Ներգրավված քաղաքացի>> լրացական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը։ Ուսանողները և դասախոսները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով, քննարկելու Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները և ներկայացնելու ուսանողների կողմից իրականացված համայնքային նախաձեռնությունները։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին։