Սեմինար՝ «Ներառական կրթության ռազմավարությունը, առկա խնդիրների հաղթահարում» թեմայով
Մայիսի 27-ին Վանաձորի պետական համալսարանում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ․գ․,թ․ Զարուհի Գրիգորյանն անցկացրեց սեմինար՝ «Ներառական կրթության ռազմավարությունը , առկա խնդիրների հաղթահարում» թեմայով։
Զ․ Գրիգորյանը ներկայացրեց ներառական կրթության ոլորտում Հայաստանում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները՝ օրենսդրական, կառուցվածքային, մեթոդաբանական և կարողությունների զարգացման մակարդակներում։
Ներկայացրեց նաև առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, որոնք են՝
- մասնագետների պատրաստում և կայունացում,
- ուսուցիչների վերապատրաստում և մեթոդական աջակցություն,
- միջավայրի հարմարեցում և թվային ներառականություն,
- հասարակական իրազեկման բարձրացում և մշակույթի ձևավորում։



