Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
Հասմիկ Ղարաքեշիշյան — Բաժնի պետ
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 150)
Գոհար Սիմոնյան — կադրերի կառավարման մենեջեր
Անուշ Սիմիկյան – մասնագետ — շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող
Մարինե Ամիրաղյան — մասնագետ՝ զինվորական աշխատանքների գծով
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը կատարում է հետևյալ գործառույթները.
- Մշակում և հաստատման է ներկայացնում ՎՊՀ բոլոր տարակարգերի աշխատակիցների պաշտոնների անձնագրերը,
- իրականացնում է աշխատողների աշխատանքի ընդունման և էական պայմանների փոփոխության, աշխատանքից ազատմանն առնչվող աշխատանքներ, կատարում է առաջարկներ աշխատողների՝ խրախուսման և կարգապահական տույժ կիրառելու մասին,
- մասնակցում է ՎՊՀ ընտրովի և թափուր պաշտոնների ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին,
- կատարում է աշխատանքային հաջողությունների խթանման և խրախուսման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված առաջարկներ,
- նպաստում և օժանդակում է ՎՊՀ աշխատակիցների որակավորման շարունակական բարձրացման, վերապատրաստման, վերաորակավորման, նրանց ծառայողական առաջխաղացման աշխատանքներին,
- ապահովում է մարդկային ռեսուրսների ռեզերվի (շտեմարանի)՝ էլեկտրոնային հարթակի, կադրերի հավաքագրման և շարունակական համալրման աշխատանքները,
- կատարում է նախազորակոչային, զորակոչային տարիքի ուսանողների և զինապարտ աշխատակիցների զինվորական հաշվառման փաստաթղթերի ուսումնասիրություն և համակարգում,
- կազմակերպում և/կամ անցկացնում է ոչ ֆորմալ դասընթացներ ուսանողների համար, այդ թվում՝ աշխատանքային հարցազրույցի ներկայանալու, մրցունակ կենսագրական կազմելու, աշխատանք փնտրելու, միջանձնային հաղորդակցման, զբաղունակության և այլ թեմաներով,,
- ներգրավում է արհեստավարժ մասնագետների, հեղինակավոր անհատների, գործատուների՝ ուսանողների հետ հանդիպումներ՝ բաց դասեր անցկացնելու նպատակով
- ներգրավում է հաջողված աշխատանքային կարիերա ունեցող շրջանավարտներին ուսանողների կարիերայի պլանավորման գործընթացում՝ կազմակերպելով կամավորական կամ այլ ակտիվ ծրագրեր,
- համագործակցում է ՎՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների հետ,
- իրականացնում է աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված այլ գործառույթներ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը ստեղծվել է բուհի հիմնադրման օրվանից՝ 1969 թվականից, որպես
կադրերի և հատուկ բաժին: 2018 թվականի մայիսի 10-ի հոգաբարձուների թիվ 26-Լ որոշմամբ կադրերի և հատուկ բաժինը վերակազմակերպվել է որպես մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:
Բաժինը ղեկավարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ Կառավարության, ՀՀ ԿԳՄՍ որոշումներով, ցուցումներով, ՎՊՀ կանոնադրությամբ, կարգերով, կանոնակարգերով, կարգադրություններով և նորմատիվ իրավական այլ ակտերով:
Բաժինն անմիջականորեն ղեկավարում է բաժնի պետը, ում անմիջական ղեկավարն է համարվում ՎՊՀ ռեկտորը:
Բաժնի աշխատակիցներն են՝ կադրերի կառավարման մենեջերները, զինվորական գծով մասնագետը և շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող մասնագետը:
Հիմնադրման օրվանից բաժինը ղեկավարել են՝
- Լարիսա Ղազարյան – 1969թ.
- Սվետլանա Համբարյան – 1970 — 1977թթ.
- Սոնյա Կարապետյան – 1977 — 1985թթ.
- Անուշ Քալանթարյան – 1985- 1988թթ.
- Վալյա Մինասյան – 1988 — 2020թթ.
- Արփինե Սաղումյան – 2020թ- ից առ այսօր