Պարգևատրվեցին Վահագն Դավթյանի ասմունքի մրցույթի հաղթողները
Ս.թ. ապրիլին անցկացված ասմունքի մրցույթի մասնակիցները կրկին համալսարանում էին: Մրցանակների արժանացած աշակերտներին ողջունեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, մրցութային հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը և հանձնաժողովի անդամ Հերմինե Բաբուռյանը: Նրանք նշեցին, որ մրցույթի ընթացքում հնչեցին գեղեցիկ կատարումներ ոչ միայն Վանաձորի, այլ նաև Աքորու, Դսեղի, Կուրթանի, Ճոճկանի, Լեռնապատի, Սպիտակի, Ստեփանավանի, Արջուտի դպրոցների աշակերտների կողմից: Հանձնաժողովի որոշմամբ I, II, III կարգի դիպլոմներով պարգևատրվեցին թվով 9 աշակերտներ և շնորհակալագրերով՝ 15: Պարգևատրման արարողության վերջում ասմունքով հանդես եկան մրցանակային առաջին տեղին արժանացած Աքորու միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սենիկ Ավետյանը և Վանաձորի Հ.Թումանյանի անվան №3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Պողոսյանը, երաժշտական կատարումով՝ Վանաձորի Վ.Տերյանի անվան №5 ավագ դպրոցի աշակերտներ Նինել Մալումյանը և Անի Անանյանը:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/04/5-1-682x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/04/3-2-1-682x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/04/4-2-946x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/04/2-1-1-830x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/04/1-2-1-765x1024.jpg)