Հաղթանակներն սկսում են լավագույն իմացությունից

2025 թվականի հոկտեմբերի 17-19-ը Երևանի պետական համալսարանի իարավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) շրջանակներում  անցկացվեց քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղ:

Մրցույթին մասնակցում էր Վանաձորի պետական համալսարանի «Extra Legem» թիմը, որի կազմում էին ‹‹Իրավագիտություն›› մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Սաթենիկ Անդրեասյանը, Աննա Ոսկանյանը, Լուսինե Բեգջանյանը, Տարոն Հարությունյանը և թիմի ղեկավար՝ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Տարոն Թադևոսյանը։

 Մասնակիցները ներկայացնում էին քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին առնչվող հարցեր, դիրքորոշումներ և փաստարկներ, քննարկում էին մեղադրանքի և  պաշտպանության կողմերի տեսակետներ:

Դատախաղը ընթացավ երկու փուլով. գրավոր փուլում թիմերը ներկայացնում էին իրենց դիրքորոշումները, բանավոր փուլում՝  փաստարկներով հանդես գալու հմտությունները: Բանավոր փուլին մասնակցում էին Երևանի պետական համալսարանը («ԵՊՀ-1», «ԵՊՀ-2»), Հայաստանում Ֆրանսիական համալսարանը («Քրեակետ», «La Balance»), Վանաձորի պետական համալսարանը (Extra Legem), Հյուսիսային համալսարանը (Lex Team) և Շիրակի պետական համալսարանը (Իրավունքի պահապաններ)։

Վանաձորի պետական համալսարանի ‹‹Extra Legem›› թիմն արժանացավ «Դատական պրակտիկայի լավագույն իմացություն» մրցանակին։

Նմանօրինակ դատախաղերը ուսանողներին նախապատրաստում են  դատավարական գործունեությանը, նպաստում են ինքնավստահության, թիմային աշխատանքի պատասխանատվության,  մասնագիտական և պրակտիկ հմտությունների  զարգացմանը։

Շնորհավորում ենք համալսարանի  «Extra Legem» թիմին և մաղթում հաջողություններ։

Previous Article
Next Article