ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար։
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունն անցկացվելու է բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդում։
Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից, պրոֆեսորադասախոսական կազմի յուրաքանչյուր անդամի կողմից կամ ինքնաառաջադրմամբ:
Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է ընտրություններից 10 օր առաջ:
Դեկանի թափուր պաշտոնի համար դիմող անձինք Համալսարանում գործող գործավարության կարգին համապատասխան` փակ ծրարով ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում.
բ. կադրերի հաշվառման անձնական թերթիկ.
գ. ինքնակենսագրություն (CV-Curriculum Vitae).
դ. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը.
ե. գիտական աստիճան(ներ)ը և գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը.
զ. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը.
է. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ.
ը. Համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի հնգամյա զարգացման ծրագիր (հայեցակարգ)՝ փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո և տեղադրվում է ՎՊՀ պաշտոնական կայքէջում:
Դեկանի ընտրության ընթացակարգը տե՛ս հետևյալ հղումով․
https://new.vsu.am/different/Դեկանի%20ընտրության%20ընթացակարգ.pdf

Փաստաթղթերը ներկայացնել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, ընդհանուր բաժին, Տիգրան Մեծի 36 հասցեով 2026 թվականի մայիսի 25-ից հունիսի 15-ը ներառյալ (բացառությամբ շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի)՝ ժամը 1000-1700-ն, ընդմիջում՝ ժամը 1245-1345-ը։
Մրցույթը տեղի կունենա «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում՝ 2026 թվականի հունիսի 25-ին ժամը 14 00-ին։
Կոնտակտային տվյալներ՝ էլ․ հասցե info@vsu.am, հեռախոս՝ +374 98484017։
25․05․2026թ․
