Հայտարարվում է մրցույթ` Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի ուսուցչի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ` Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի մաթեմատիկայի (16դասաժամ) և ֆիզկուլտուրայի (20 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
-դիմում (Ձև 1),
-մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ին, Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի» հենակետային վարժարանում:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)33-90-29, (0322)42611 հեռախոսահամարներով: