Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի հինգերորդ փուլի հավաստագրերի հանձնման արարողությունը

  2025 թ․ հուլիսի 7-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի Smart Caffe-ում տեղի ունեցավ  Էրազմուս+ ծրագրի CONNECT միջազգային նախագծի շրջանակներում մշակված «Մրցունակ գիտելիքի ծրագիր» ձեռներեցության դասընթացի հինգերորդ փուլի մասնակիցների, դասընթացավարների և  Smart Caffe ձեռներացային կենտրոնի աշխատանքները համակարգող կամավորների  հավաստագրերի հանձնման արարողությունը։

 Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Smart Caffe-ի աշխատանքները համակարգող Գոհար Դոխոլյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի դասընթացավարներին և կամավորներին, շնորհավորեց մասնակիցներին  և հույս հայտնեց, որ դասընթացները հետագայում կնպաստեն ստացած գիտելիքների և հմտությունների խորացմանը և  օգտակար կլինեն գործարար ոլորտում։

 Համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը շնորհավորեց դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին, երախտիքի խոսք հղեց կամավորներին՝  ցուցաբերած աջակցության և դասընթացավարներին՝ մասնակիցների հետ հերթական անգամ իրենց գիտելիքներով կիսվելու համար։

Այնուհետև Վ․ Հովսեփյանն իրականացրեց հավաստագրերի հանձնման արարողությունը։                              

Previous Article
Next Article