«Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի ամանորյա ամփոփիչ հանդիպում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART CAFFE-ում կայացավ «Մրցունակ գիտելիք ծրագիր» դասընթացի ամփոփիչ միջոցառումը, որը մշակվել էր Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակում։  

Միջոցառումը բացեց  SMART CAFFE-ի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Գոհար Դոխոլյանը։ Նա ներկայացրեց, որ դասընթացը իրականացվել է  Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում վերապատրաստված ՎՊՀ-ի 9 դասախոսների կողմից՝ ընդգրկելով երեք հիմնական ուղղություն՝  

1. Բիզնեսի աքսելերացիայի դասընթաց  

2. Թվային հմտությունների զարգացում  

3. Առաջնորդություն և արվեստի հմտություններ  

Դոխոլյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց դասընթացվարներին ծրագրի հաջող իրականացման համար։  

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը։ Նա մաղթեց մասնակիցներին շարունակական հաջողություններ բիզնես գաղափարների զարգացման և իրականացման ճանապարհին։  

Այնուհետև ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները։

Ներկայացումները ուղեկցվեցին բուհի ռեկտորի և դասախոսների խորհուրդներով ու դիտարկումներով, որոնք ուսանողներին կօգնեն իրենց գաղափարները կյանքի կոչելիս։  

Միջոցառումը եզրափակվեց տոնական ամանորյա մթնոլորտում։ Մասնակիցները փոխանակեցին շնորհավորանքներ՝ նշելով, որ այս ծրագրի շնորհիվ ձեռք բերված գիտելիքները մեծ արժեք ունեն և կնպաստեն իրենց մասնագիտական զարգացմանը։  

Previous Article
Next Article