«Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթաց

Ցանկանու՞մ ես ձեռք բերել ձեռներեցային անհրաժեշտ գիտելիներ և հմտություններ, ընդլայնել քո երիտասարդ համախոհների շրջանակը, սիրով հրավիրում ենք  մասնակցելու «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացին, որը բաղկացած է երեք հիմնական բաժիններից. «Աքսելերացիա և բիզնես հմտություններ», «Թվային մարքեթինգ» և «Բիզնես հաղորդակցում և արվեստի հմտություններ»:

 Դասընթացը մշակվել է Էրազմուս+ CONNECT (Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով) նախագծի շջանակներում եվրոպական հաստատություններում վերապատրաստված մասնագետների կողմից և 5-րդ անգամ կացնկացվի ՎՊՀ-ի Smart Caffe-ում, որը ձեռներեցային հմտությունների խթանմանն ուղղված կենտրոն է, որտեղ դու հնարավորություն կունենաս

  • ձեռք բերելու անհրաժեշտ ձեռներեցային, թվային և բանակցային հմտություններ,
  • շփվելու փորձառու մենթորների ու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ,
  • զարկ տալու քո մասնագիտական աճին,
  • գտնելու նոր ծանոթություններ,
  • մասնակցելու կենտրոնում կազմակերպվող բազում միջոցառումներին,
  • հետաքրքրացնելու քո առօրյան,
  • տեղեկացված լինելու բիզնես ոլորտի միջոցառումների մասին, և ունենալու բազում այլ առավելություններ։

Դասընթացի սկիսբը՝ մարտի 17, 2025թ.

Դասընթացի ավարտը՝ մայիսի 23, 2025թ.

Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 8 շաբաթ:

Դասընթացին գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 10-ը:

Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով: https://forms.gle/WewJUAiSmAc32cJV7

Previous Article
Next Article