Ամփոփվեց «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի չորրորդ փուլը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe-ում փետրվարի 17-ին տեղի ունեցավ «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի չորրորդ փուլի ամփոփումը և վկայականների հանձնումը: Դասընթացը կայացել էր 2024թ.-ի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 26-ը:   

Դասընթացի ընթացքում ձևավորվեցին խմբեր և բիզնես գաղափարներ, իսկ  ամփոփիչ հանդիպմանը մասնակիցները ներկայացրեցին այդ գաղափարները, որոնց վերաբերյալ ստացան արժեքավոր խորհուրդներ դասընթացավարների կողմից:

Ամփոփիչ հանդիպմանը ներկա էին Smart Caffe-ի աշխատանքների համակարգող Գոհար Դոխոլյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը,   դասընթացի մասնակից ուսանողները, կամավորները:

Գոհար Դոխոլյանը և Արմենուհի Հարությունյանը շնորհավորեցին ներկաներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ նշելով, որ մասնակիցները ձեռք բերեցին բիզնես ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց բիզնես գաղափարների հետագա զարգացնամ և իրականացման հարցում։ 

Previous Article
Next Article