«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողները սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիրներ
Կիպրոսի Լառնակա քաղաքում 2024թ.-ի հոկտեմբերի 10-14-ը անցկացվել է սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություն։ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողները պատվով ներկայացան մրցույթին։
Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ՝ Մհեր Օհանյանը 71 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ (երիտասարդ), իսկ Սեյրան Սարուխանյանը 88 կգ քաշային կարգում՝ պատվավոր 2-րդ հորիզոնականը (պատանի)։ Նրանք վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանի սաներն են։
Դեկտեմբերի 17-ին մարզիկները հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանի, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանի հետ հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանին։
Համալսարանի ռեկտորը շնորհավորեց մարզիկներին Հայաստանը և համալսարանը պատվով ներկայացնելու կապակցությամբ, մաղթելով ավելի մեծ նվաճումներ՝ մարզական կյանքում։ Շնորհալի մարզիկներին համալսարանի կողմից հանձնվեցին խորհրդանշական նվերներ։
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհավորում է մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։