Մեդիագրագիտության դասընթաց «ՎՊՀ» հիմնադրամի ուսանողների համար

Մեդիագրագիտությունն այսօր ժամանակակից կրթության ամենաանհրաժեշտ բաղադրիչներից է։ Համացանցից անվտանգ օգտվելու այդ անչափ կարևոր հմտությանը պետք է տիրապետի յուրաքանչյուր ոք։  Այդ նպատակով հայոց լեզվի և գրականության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Ղարիբյան Միլենան, Առաքելյան Սյուզաննան և սերվիս  հեռակա 1-ին կուրսի ուսանողուհի Հովհաննիսյան Մերին՝ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 210 լսարանում, անցկացրին դասընթաց նվիրված մեդիագրագիտությանը և կիբեռանվտանգությանը։ Դասընթացավարները լսարանին ներկայացրեցին ինչ է մեդիան ու նրա դերը, մեդիագրագիտության սահմանումը և ինչպես լինել պաշտպանված կիբեռհանցագործներից; Դասընթացի մասնակիցները սովորեցին  թե ինչպես լինել ավելի պաշտպանված համացանցում, տարբերակել ապատեղեկատվությունը, վերլուծել և փնտրել փաստեր։ Դասընթացը մասնակիներին տվեց նաև գործնական գիտելիքներ։ Ուսանողները  գործնական աշխատանքի միջոցով սովորեցին տարբերակել հավաստի և ապատեղեկատվություն պարունակող հոդվածները միմյանցից։

Previous Article
Next Article