Էրազմուս+ ծրագրի MEDIA նախագծի շրջանակներում կազմակերպված դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր
Հոկտեմբերի 2-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի» բուհերում («MEDIA») դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպված երկրորդ փուլի դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ, MEDIA նախագծի տեղական համակարգող՝ Հերմինե Գրիգորյանը։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ծրագրին վստահելու և մասնագիտական գիտելիքներ ստանալու պատրաստակամության համար։ Նշեց, որ ժամանակի ընթացքում դասավանդողները ևս կատարելագործվում են առցանց ուսուցման ոլորտում՝ բարձրացնելով դասավանդման որակը և համահունչ մնալով ժամանակակից կրթական պահանջներին։ Վստահեցրեց, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական և կծառայեն որպես հուսալի հարթակ մասնագիտական զարգացման ու փորձի փոխանակման համար։
Մասնակիցներին ողջունեց նաև համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը՝ կարևորելով համալսարանում հեռավար կրթական նախաձեռնությունների շարունակական կազմակերպումը։
Հավաստագրերը հանդիսավոր ձևով հանձնեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը և դասընթացավարները՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կ․գ․թ․, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մարիյա Բրուտյանըб էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը։









