MEDIA ՆԱԽԱԳԾԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆԻ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

         2025 թ․ ապրիլի 8-ից 11-ը  «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» Erasmus+ MEDIA նախագծի շրջանակներում անցկացվեց հերթական աշխատաժողովը Երևանի Վ․ Բրյուսովի անվան և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարաններում։ Աշխատանքային այցի ընթացքում քննարկվեցին նախագծի մինչ օրս կատարված աշխատանքները  և պլանավորեցին հետագա քայլերը։

        Նախագծի յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի շրջանակում քննարկվեցին հետևյալ հարցերը․

•           Առաջին օր  

Երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակում Գերմանիայի  Բիլեֆելդի Կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչը ներկայացրեց նախագծի շրջանակներում ավարտին  հասցված ինստիտուցիոնալ մակարդակով փաստաթղթերի մշակման գործընթացը։ Այժմ սպասվում է Հայաստանի և Մոլդովայի կրթության նախարարությունների կողմից համապատասխան ազգային փաստաթղթերի մշակումը։

•           Երկրորդ օր

Երրորդ աշխատանքային փաթեթը ներկայացրեց Ֆինլանդիայի Լապեենրատայի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչը՝ նշելով, սկսվել է  MEDIA կուրսերի «Learning Analytics»-դասընթացի արդյունքների վերլուծությունը։

•           Երրորդ օր

MEDIA նախագծի աշխատանքները շարունակվեցին  Վանաձորի պետական համալսարանում, որտեղ էլ քննարկվեցին չորրորդ և հինգերորդ աշխատանքային փաթեթները։ Չորրորդ աշխատանքային փաթեթը ներկայացրեց Լատվիայի  բիզնեսի, արվեստի և տեխնոլոգիաների «Ռիսեբա» համալսարանի ներկայացուցիչը։

Վերլուծվեցին մոլդովական և հայաստանյան համալսարանների կողմից Մեդիա կուրսերի առաջին փուլի արդյունքները և քննարկվեցին հաջորդ  փուլերի կազմակերպչական հարցերը։

Հինգերորդ աշխատանքային փաթեթը ներկայացրեց Մոլդովայի «Իմպուլս» ՀԿ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը պատասխանատու է նախագծի ամբողջ ընթացքի տեղեկատվության լուսաբանման համար։

•           Չորրորդ օր

      Քննարկվեցին նախագծի վեցերորդ և յոթերորդ աշխատանքային փաթեթները։

Վեցերորդ աշխատանքային փաթեթը ներկայացրեց հայաստանյան «Ստեղծարար-նորարարական և կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչը։ Փաթեթը վերաբերում է նախագծի շրջանակներում ներառված բոլոր գործընթացների որակի վերահսկմանը։

 Յոթերորդ աշխատանքային փաթեթը՝  նախագծի կառավարումը, ներկայացրեց  MEDIA նախագծի համակարգող՝ Ելենա Սյեմչուկը ամփոփելով մինչ օրս կատարված աշխատանքային և ֆինանսական գործառույթները ։

Այցի ընթացքում  նախագծի անդամները շրջայց կատարեցին երկու համալսարանների  MEDIA Lab-երում, իսկ աշխատաժողովին հրավիրված  հայաստանյան  ՏՏ և մեդիա ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով։

          Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին MEDIA նախագծի տեղական համակարգող Հերմինե Գրիգորյանը և նախագծի անդամներ Լուսինե Կոստանդյանը և Հեղինե Օհանյանը։