Էրազմուս+ ծրագրի MEDIA նախագծի շրջանակներում կազմակերպված դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր

  Հունիսի 12-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի» բուհերում («MEDIA»)  դրամաշնորհային ծրագրի   շրջանակում կազմակերպված դասընթացները հաջողությամբ ավարտած  մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ, MEDIA նախագծի տեղական համակարգող՝ Հերմինե Գրիգորյանը։ Մասնավորապես նա նշեց, որ անցկացվել են չորս կարճատև միկրոկրեդիտային դասընթացներ՝ «Թվային մեդիայի և կոնտենտի ստեղծում», «Թվային մարքեթինգ», «Սոցիալական մեդիա մարքեթինգ», «Քոփիրայթինգ»։ Հ. Գրիգորյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մեր համալսարանի դասավանդողներին, որոնք, մասնակցելով համապատասխան վերապատրաստումներին, դասավանդել են նոր ձևաչափով և վստահ է որ այն կկրի  շարունակական բնույթ ։

Հ․ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքրված և ակտիվ մասնակիցներին՝ դասընթացներին ընդգրկվելու և հաջողությամբ տիրապետելու  նոր գիտելիքների և հմտությունների։ Ձեռք բերված գիտելիքները ունեն գործնական նշանակություն, կարող են  էապես նպաստել մասնագիտական աճին և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

Մասնակիցներին ողջունեց  նաև համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։ Նա կարևորեց համալսարանում  արտալսարանային վերապատրաստման նմանատիպ  դասընթացների կազմակերպումն ու անցկացումը և շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին և մասնակիցներին:  

Դասընթացների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը իրականացրին   դասընթացավարները՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կ․գ․թ․,դոցենտ Վարդուհի Հովսեփյանը,  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար, կ․գ․թ․,դոցենտ Արմենուհի Հարությունյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․թ․,դոցենտ Վիկտորյա Հարությունյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մարիյա Բրուտյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը։ 

Previous Article
Next Article