«Մայիսյան հերոսամարտեր» թեմայով բանախոսություն

   Մայիսի 26-ին  Վանաձորի պետական համալսարանի գրադարանում  հանրային դասախոսություն ձևաչափով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին։

  Միջոցառմանը բանախոսեց պ․գ․դ․, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը։ Նա ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց հերոսամարտերի պատմական ու վճռորոշ նշանակությունը։ Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի միասնական ուժի և ազգային հաղթանակն են, անկախ ապրելու իրավունքի նվաճումը։

  Բանախոսությունն  ունկնդրելուց հետո ուսանողները հարցեր ուղղեցին պրոֆեսորին՝ ծավալելով հետաքրքիր քննարկում։

   Միջոցառումն ավարտվեց հետագա հանդիպումների ակնկալիքով։ 

Previous Article
Next Article