Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն
Ամբիոնի վարիչ Օհանյան Հեղինե Հայկի՝ տեխ.գ.թ.
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 134)
Սահակյան Ռուստամ Ռաֆիկի — տեխ. գ. դ., պրոֆեսոր
Դալլաքյան Ռուբիկ Վանիկի- ֆ.մ. գ. դ., պրոֆեսոր
Կենսագրություն
Գրիգորյան Հերմինե Ֆերդինանտի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Սահակյան Ռոբերտ Սարիբեկի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կռոյան Ռաֆիկ Գուրգենի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Առաքելյան Աշոտ Սարգսի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Սաքանյան Մելիս Արամայիսի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Սայադյան Մինաս Կառլենի – մ. գ. թ., դոցենտ
Կենսագրություն
Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Էքսուզյան Սուրեն Հարութի — տեխ. գ. թ., դոցենտ
Մամիկոնյան Հայկանուշ Արտյուշի — ֆ.մ.գ.թ., դոցենտ
Խուբլարյան Նունե Նորիկի — տեխ. գ. թ., դոցենտ
Խաչատրյան Լարիսա Կիպրոնի — դասախոս
Կենսագրություն
Բաղդասարյան Արևիկ ժորայի — դասախոս
Սարդարյան Սաթենիկ Հայկի — դասախոս
Կենսագրություն
Մազմանյան Ռուզաննա Մանուկի — դասախոս
Սիրադեղյան Կարինե Իսմայիլի — դասախոս
Գրիշկյան Աշխեն Գագիկի — դասախոս
Սանթրոսյան Ջեմմա Սպարտակի — դասախոս
Սարուխանյան Լուսինե Գեորգիի — դասախոս
Բոջուկյան Մարգարիտա Սարգսի— դասախոս
Տավարածյան Թեհմինե Վանիկի — ավագ մեթոդիստ, դասախոս
Արզումանյան Ալլա Աշոտի — գործավար
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի առաքելությունը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելն է: Այդ նպատակով ամբիոնն ապահովում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման չափորոշիչների պահանջներին համապատասխան կրթություն:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում աշխատում են գիտական ներուժ, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ և դասախոսներ. երկու դոկտոր, պրոֆեսոր, տասնմեկ գիտությունների թեկնածու, դոցենտ և տասնմեկ դասախոս:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային, միջբուհական և հանրապետական գիտաժողովների, ղեկավարում են ուսանողական գիտական աշխատանքներ: Ամբիոնի դասախոսները բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակներ են: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվող ուսումնասիրությունների և գիտական հոդվածների բովանդակությունը բազմաբնույթ է:
Ամբիոնի կողմից բակալավրի կրթական ծրագրով դասավանդվող առարկաների թիվն անցնում է 60-ից, իսկ մագիստրոսական ծրագրով դասավանդվող դասընթացների թիվը անցնում է 20-ից:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը թողարկում է․
- բակալավրի կրթական աստիճանով ՝ «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)», «Ֆինանսական մաթեմատիկա», «Մաթեմատիկա» մասնագիտությունները,
- Մագիստրոսի կրթական աստիճանով՝ «Ծրագրային ճարտարագիտություն», «Մասնագիտական մանկավարժություն՝ մաթեմատիկա» մասնագիտությունները:
Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին:
Ամբիոնն ամեն տարի կազմակերպում է դպրոցական օլիմպիադա մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից, որին ակտիվորեն մասնակցում են քաղաքի և մարզի տարբեր դպրոցների աշակերտներ:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը ստեղծվել է 2020թ. «Մաթեմատիկայի» և «Ինֆորմատիկայի, տնտեսագիտա-մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման» ամբիոնների միավորման արդյունքում:
Ամբիոնի վարիչն է տեխ.գ.թ., դոցենտ Հ.Հ. Օհանյանը:
«Մաթեմատիկայի» ամբիոնը ստեղծվել է «Մաթեմատիկական անալիզի» /1969թ/, «Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի» /1974թ/ ու «Երկրաչափության և հանրահաշվի» /1969թ/ ամբիոնների միավորման արդյունքում:
«Ինֆորմատիկայի և կիրառական առարկաների» ամբիոնը ստեղծվել է 1994թ., որը հետագայում վերանվանվել է «Ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման» :
Տարբեր ժամանակահատվածներում նշված ամբիոններում իրենց մեծ ավանդն են ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս. Ն. Մերգելյանը, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Ա. Գ. Բագդոևը, պրոֆեսորներ՝ Հ. Ս. Արզումանյանը, Հ. Մ. Մելիքյանը, դոցենտներ Լ. Պ. Սաֆարյանը, Լ. Ս. Վարդանյանը, Ժ. Հ. Հախինյանը, Ռ. Ս. Բաբաջանյանը, Ժ. Ա. Հարությունյան, Ռ. Ռ. Մկրտումյանը, Շ. Ն. Սահակյանը, Վ. Ս. Հովսեփյանը, Ժ. Ն. Բաղդասարյանը, Ս. Ա. Ապրեսյանը, Ժ. Ռ. Առաքելյանը,
Է. Գասպարյանը, Բ. Վ. Գրիգորյանը, ասիստենտներ՝ Ռ. Մ. Ղևոնդյանը, Ա. Կ. Ղուկասյանը:
Այժմ ամբիոնում աշխատում են տեխն. գ.դ., պրոֆեսոր Ռ. Ռ. Սահակյանը, տնտ. գ.դ., պրոֆեսոր Վ. Վ. Բաղդասարյանը, ֆմ. գ.թ. դոցենտներ՝ Ռ. Ս. Սահակյանը, Մ. Ա. Սաքանյանը, Ռ. Գ. Կռոյանը, Ա. Ս. Առաքելյանը, Ա. Ա. Պապոյանը, Հ. Ֆ. Գրիգորյանը, Ա. Ս. Կյուրեղյանը, Գ. Լ. Քանարյանը, Հ.Ա. Մամիկոնյանը, մ.գ.թ. դոցենտ՝ Մ. Կ. Սայադյանը, տեխ. գ.թ, դոցենտներ՝ Ս. Հ. Էքսուզյանը, Հ. Հ. Օհանյանը, Ն.Ն. Խուբլարյանը, ասիստենտներ՝ Ժ. Հ. Սահակյանը, Լ.Կ. Խաչատրյանը, Ա.Ժ.Բաղդասարյանը, դասախոսներ՝ Ռ.Մ.Մազմանյանը, Ս.Հ.Սարդարյանը, Կ.Ի.Սիրադեղյանը, Լ.Գ. Սարուխանյանը, Թ.Վ. Տավարածյանը, Ա. Գ. Գրիշկյանը, Ջ. Ս. Սանթրոսյանը, Ա. Կ. Քալաշյանը:
Ամբիոնի աշխատակիցները ունեն տպագրված մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, բազմաթիվ գիտական և մեթոդական հոդվածներ:
Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին: Ամբիոնը թողարկում է բակալավրի կրթական աստիճանով «Մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», և մագիստրոսի կրթական աստիճանով՝ Մասնագիտական մանկավարժություն /Մաթեմատիկա/ և Մասնագիտական մանկավարժություն /Ինֆորմատիկա/ մասնագիտությունները: