ԷՐԱԶՄՈՒՍ+ CONNECT նախագծի շրջանակում վերապատրաստման մասնակիցները ստացան վկայականներ
Հունվարի 24-ին Էրազմուս+ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակում ՎՊՀ-ում կազմակերպված «Հիբրիդային դասընթացների մշակման առանձնահատկությունները նորարարական դասավանդման մեթոդների կիրառմամբ» խորագրով վերապատրաստման մասնակիցները ստացան վկայականներ: Վկայականները հանձնեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
Նշենք, որ վերապատրաստմանը մասնակցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղերի և ՎՊՀ քոլեջի 17 դասախոսներ։ «Վերապատրաստման նպատակն էր ձևավորել ասինխրոն դասընթացի մշակման համար անհրաժեշտ հմտություններ և ծանոթացնել դասավանդման նորարարական մեթոդներին ու թվային գործիքներին»,- իր խոսքում նշեց CONNECT նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանը։