Կայացավ «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում  նոյեմբերի 15-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը: 

Համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի կողմից կազմակերպված «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը հերթական անգամ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հարկի ներքո համախմբեց ոչ միայն բուհի բոլոր մասնագիտությունները ներկայացնող դասախոսներին և ուսանողներին, այլև Լոռու մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր դպրոցականների: Այս միջոցառումը միտված է հերթական անգամ նպաստելու բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի  ռեկտոր  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր  Ռուստամ Սահակյանը:  Դպրոցականներին ողջունեցին նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը և հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ  Հերմինե Բաբուռյանը։

Ներկաներին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց նաև Աննա Ստեփանյանը։

       Յուրաքանչյուր մասնագիտություն ներկայացված էր առանձին տաղավարով, ցուցադրական նյութերով, պարագաններով։

Աշակերտները շրջեցին տաղավարներով, ծանոթացան համալսարանի մասնագիտություններին և ընդունելության պայմաններին:

Previous Article
Next Article