Մասնագիտական վերապատրաստում՝  ՎՊՀ-ում

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի  պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 11-ից 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կազմակերպվել է «Արտտեխնոլոգիաները որպես այլընտրանքային միջոցներ դասագործընթացում» 18-ժամյա դասընթաց՝ Երևանի պետական համալսարանի «Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի» մանկավարժության ամբիոնի հետ համագործակցությամբ։ Դասընթացը վարել է մ․գ․թ․, դոցենտ Լուսինե Հայրապետյանը, որն այդ ուղղությամբ վերապատրաստվել է բազմաթիվ եվրոպական երկրներում։

Մարտի 9-ին վկայականները հանձնվեցին հատուկ արարողությամբ՝ երաժշտական կատարումներով, մասնագիտական քննարկումներով՝ ընդգծելով նպատակադրման և վերջնարդյունքների միջև  կապը։ Ելույթ ունեցան համալսարանի ռեկտոր, մ.գ.դ. Արմեն Ծատուրյանը, կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը, ամբիոնի մ․գ․թ․, դոցենտ Սեդա Բեժանյանը։  

Previous Article
Next Article